Սպեկուլյանտներն Անգլիա-Ռուսաստանը խաղի տոմսերը վերավաճառում են 4 անգամ ավելի թանկ գնով
ՍՊՈՐՏՍպեկուլյանտները Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառում են 4 անգամ ավելի թանկ գնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին TASS-ի լրագրողը հաղորդում է իրադարձությունների վայրից:
Վերավաճառողները գործում են ոչ միայն «Վելոդրոմ»-ին հարակից տարածքում, այլ նաև Մարսելի կենտրոնում: Տոմսեր կարելի է գտնել նաև արժույթի փոխանակման կետերում: Այսպես, ամենաէժան` 4-րդ կատեգորիայի տոմսերի նոմինալ գինը կազմում է 24 եվրո, իսկ սպեկուլյանտները «Վելեդրոմ»-ի մոտակայքում այն վերավաճառում են 100 եվրոյով: Ինչ վերաբերում է 2-րդ կատեգորայի տոմսերին, ապա դրանք վերավաճառվում են 150-ից 300 եվրոյով, իսկ նոմինալ գինը 105 եվրո է:
Անգլիա-Ռուսաստան հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ին: