Լիտվայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայի Գայժյունայ հրաձգարանում սկսվել է ՆԱՏՕ-ի 6 անդամ երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ Gelezinis Vilkas 2016 լայնամասշտաբ զորավարժությունների երկրորդ մասը։ Այս մասին հաղորդում է Լիտվայի ՊՆ-ն։
Զորավարժությունների երկրորդ մասին մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ստորաբաժանումները, ընդհանուր թվով 2700 զինծառայող։
Առաջինը Լիտվա են ժամանել ֆրանսիացի զինծառայողները։ Զորավարժությունների մասնակիցներն օգտագործել են Leopard 2A5 տանկեր, Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ, Boxer հետեւակի մարտական մեքենաներ եւ այլ տեխնիկա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



