Բրյուսելում ուժեղ անձրեւը հանգեցրել է ջրհեղեղի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելում ոչ երկարատեւ բայց շատ հորդառատ անձրեւը հանգեցրել է ջրհեղեղի, մի շարք թունելներ մնացել են ջրի տակ։
Բրյուսելի թունելները գործում են գերբեռնված պայմաններում եւ քաղաքի կարեւոր ենթակառուցվածքներն են։ Մի քանի առանցքային թունելներ փակվել են վերանորոգման նպատակով, ուստի ջրհեղեղն էլ ավելի է սրել վարորդների ու քաղաքի իշխանությունների խնդիրները։
Բարեբախտաբար, դա տեղի է ունեցել գիշերը, երբ մեքենաների հոսքը զգալիորեն նվազում է։
Բրյուսելի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է շուրջ 30 բրիգադների մասին, որոնք աշխատում են հեղեղումների հետեւանքների վերացման ուղղությամբ։
Ջրհեղեղը չի խոչընդոտել մետրոյի եւ վերգետնյա տրանսպորտի աշխատանքին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



