Անհայտ անձիք ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակել ու պատանդներ են վերցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձիք կրակ են բացել ու պատանդներ վերցրել:
Ինչպես տեղեկացնում РИА Новости գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Pulse նույնասեռականների ակումբում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ:
New York Daily News-ը, ականատեսների հղումով, նշում է, որ կրակողները երկուսն են եղել:
Սա մեկ օրում Օռլանդոյում տեղի ունեցած երկրորդ աղմկահարույց միջադեպն է՝ զենքի գործադրմամբ:
Նախօրեին տղամարդը կրակել էր «Ձայնը» շոուի աստղ ՔՐիստինա Գրիմիին, երբ նա համերգից հետո ինքնագրեր բաժանելիս էր եղել երկրպագուներին: Ստացած վնասվածքներից երգչուհին հիվանդանոցում մահացել էր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



