Ահաբեկիչները ցանկանում են Ղազախստանը քաոսի վերածել. Նազարբաև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱկտոբեում ահաբեկչությունները կազմակերպել էին նրանք, ովքեր ցանկացել էին, որ Ղազախստանը սուզվի կոնֆլիկտների անդունդում: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նազարբաևն ընդգծել է, որ «խաղաղությունը, անվտանգությունն ու հանգստությունը անկախ Ղազախստանի ամենակարևոր արժեքներն են»: Նա նաև նշել է ոստիկանների և զինվորականների հերոսության մասին, որը նրանք ցուցաբերել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս:
«Նրանք կանգնեցրին ահաբեկիչներին և վերականգնեցին երկրում հանգստությունն ու խաղաղությունը: Այդպես կլինի միշտ»,- հայտնել է նախագահը: Բացի այդ, նա հաղորդել է, որ երկիրը կշարունակի բարեփոխումներ իրականացնել:
Ակտոբեի ահաբեկչությունը տեղի էր ունեցել հունիսի 5-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



