Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շոու բիզնեսի բիզնեսները. մաս 3

ԼԱՅՖ

Hraparak.am-ի «Շոու բիզնեսի բիզնեսները» շարքը շարունակում է ներկայացնել հայտնիների այլ եկամտի աղբյուրները, ով ինչ բիզնես ունի, ինչու հենց այդ բիզնեսը և այլ մանրամասներ։ Մեր շարքի նախորդ մասերում ներկայացրել էինք երգչուհի Նունե Եսայանի, Լուսինայի, Dj Վակցինայի, դերասանուհի Աննա Հարությունյանի և պարուհի Սոֆի Դևոյանի, Հովհաննես Ազոյանի, Սիրուշոյի, Արամեի, Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի, Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի բիզնեսները: Դեռեւս 2005թ-ին Անդրեն ցանկություն էր հայտնել իր անունով բրենդ ունենալու մասին եւ ինչպես տեսնում ենք` աստղային երազանքները իրականանում են: 2010-ին ԱՄՆ-ում տված մի հարցազրույցի ժամանակ նա ասել է իր վաղեմի երազանքի մասին, որից 10 ամիս անց ամերիկյան «Devine Luv» բրենդի կողմից առաջարկ էր ստացել համատեղ ջինսային հավաքածու ստեղծելու մասին, որը կոչվում է «anDrenaLine»: Անդրեն առաջարկն իրականացնելու համար իրեն «գործընկեր» էր ընտրել Ֆաինա Հարությունյանին եւ երկուսով սկսել են աշխատանքները: Ֆաինա Հարությունյանը այս բիզնեսի մասին պատմել էր, որ այցելել են հոնկոնգյան մի գործարան, ընտրել ջինսերն ու համապատասխան ատրիբուտները. «anDrenaLine by Devine Luv»-ը սկզբնական շրջանում վաճառվել է ԱՄՆ-ում։ Նա նաեւ նշել էր որ դեռ ադմինիստրատիվ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա: «Դա դեռ բիզնես չէ, դեռ փորձեր են, դեռ գումար չենք վաստակում, առաջին քայլերն ենք անում»,-ասել էր Ֆաինան։ Թե որքան է մեկ ջինսե տաբատը`«anDrenaLine»-ից, նա չէր նշել: 2008 թ.-ին «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի «Քելե-քելե» երգի երաժշտության հեղինակ, կանադահայ երգահան ԴերՀովան կամ Հարութ Տեր-Հովակիմյանը Չարենցի 28-հասցեում գտնվող ռեստորանի բաժնետերերից է: ԴերՀովան ասել էր, որ իրեն միշտ հետաքրքրել է «lounge-ի բիզնեսը», դրա համար էլ երբ սփյուռքահայ ընկերներն առաջարկել են ռեստորան հիմնել, մեծ հաճույքով համաձայնել է: «Ռեստորանի աշխատանքն ավելի ծանր է, ամեն օր պետք է ամեն ինչ թարմ լինի, չգիտես` այսօր կարող է շատ մարդ լինի, վաղը` քիչ, ահավոր մեծ աշխատանք է, դրա համար մենակ չես կարող անել, դրա համար էլ կան փայատերեր»,- պատասխանում է ԴերՀովան: Մյուս ռեստորաններից «Չարենցի 28»-ը տարբերվում է դիզայնով. գերակշռում է սպիտակ գույնը, հնչող երաժշտությունն էլ ընտրում եւ հավաքում է ինքը` նախընտրելով տարբեր ազգերի էթնիկ երաժշտություն: Կերակրացանկը ներառում է տարբեր խոհանոցներ, այդ թվում` արեւմտահայկական, հունական, արաբական, իտալական, թաիլանդական եւ այլն: Երգահանի խոսքով` իր ռեստորանում միջավայրը հանգիստ է, չնայած կենտրոնում է գտնվում, բայց շատ քողարկված վայրում է, դրա համար էլ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում շոու բիզնեսի աստղերը, պատգամավորները, քաղաքական գործիչները, բիզնեսմեններ եւ այլ հայտնի անձինք, ովքեր չեն ուզում աչքի ընկնել: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էլ կարծես չի բավարարվում հարսանիքների, տեսահոլովակների և շրջագայությունների միջոցով հսկայական եկամուտներ ստանալուց, օնլայն բիզնես է սկսել։ Նա ներկայացնում է իր ONLINE shop-ը: Լիլիթ Հովհաննիսյանը համարվում է այս կայքի հիմնադիրը և այնտեղ վաճառվող զգեստների դիզայները։ «Իմ խանութում գները հենց այնպես չեն որոշվում. կան հատուկ մասնագետներ, որոնք անում են դա` հաշվի առնելով շատ պրոֆեսիոնալ դերձակների ու ձևարարների վճարումները, ծախսերը և այլ հանգամանքներ: Շոփով հարստանալու նպատակ չունեմ, քանի որ շատ լավ վաստակում եմ՝ երգելով, երգչուհու իմ աշխատանքով: Իհարկե, կան հասարակության մեջ էնպիսի շերտեր, որոնք չեն կարող գնել իմ երեկոյան զգեստներից որևէ մեկը այնպես, ինչպես չեն կարող գնել, օրինակ, «Հերմեսից» անգամ ամենափոքր պայուսակը: Սակայն իմ խանութում կան նաև մատչելի գներով մի քանի իրեր»,-նշել էր երգչուհին։ Հայկական շոու բիզնեսում իրենց բիզնեսը ունեն նաեւ երգչուհի Արմինկան և նրա քույրը։ Նրանք ունեն գեղեցկության սրահ։ Երգչուհին իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այն բավականին եկամտաբեր աշխատանք է։ «Վարսավիրանոց ունենալը այնքանով է եկամտաբեր, որ դու ունես տարիների փորձ եւ հավատարիմ այցելուներ: Վարսավիրանոց բացելը մեկ օրում չի որոշվել. Այն, իսկապես, շահութաբեր բիզնես է, հատկապես, եթե կարողանաս բիզնեսը ճիշտ աշխատեցնել»,- նշել էր Արմինկան և ավելացրել, որ վարսավիրանոցի հաճախորդների շարքում են շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, քաղաքական գործիչներ, բժիշկներ եւ այլն:

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Մի քանի րոպեում երեք երկրաշարժ է գրանցվել․ մանրամասներԻնքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորըԻսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցելԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան 26-ամյա գեղեցկության թագուհին մահացել է ավտովթարիցԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ