Ադրբեջանական սպորտի խայտառակությունը
ՍՊՈՐՏԾանրամարտի Ադրբեջանի հավաքականի վեց մարզիկներ որակազրկվել են դոպինգ օգտագործելու համար, հաղորդում է haqqin-ը՝ լուրը վերնագրելով «Ադրբեջանական սպորտի խայտառակությունը»:
Բոլոր ծանրորդները դոպինգ թեստ են անցել 2015թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ: Ութ տարով որակազրկվել են Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գուլիեւը, Վալենտին Խրիստովտ, Ինտիգա Զաիրովը, Էլխան Ալիգուլիզադեն, չորս տարով՝ Դադաշ Դադաշբեյլին:
Սպասվում է, որ օլիմպիական չորս ուղեգիր նվաճած Ադրբեջանի հավաքականը կզրկվի Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած որակազրկվծաների ցուցակում հայ ծանրորդներ չկան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



