Հումմելսը բաց կթողնի Գերմանիայի հավաքականի առաջին խաղը
ՍՊՈՐՏԳերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մաթս Հումմելսը բաց կթողնի Եվրո-2016-ի Ուկրաինայի դեմ կայանալիք գերմանացիների առաջին խաղը:
Այդ մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:
Նշենք, որ Հումմելսը մարզվում էր անհատական ծրագրով և ամենայն հավանականությամբ, դաշտ կկարողանա դուրս գալ Լեհաստանի դեմ կայանալիք 2-րդ խաղի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 16-ին:
Հումմելսից բացի մեծ հարցականի տակ է նաև առաջին խաղում Բունդեսթիմի ավագ Բաստիան Շվայնշտայգերի մասնակցության հարցը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



