Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի դեմ հայց են ներկայացրել 2 մլրդ դոլարը վերադարձնելուց հրաժարվելու պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի իշխանությունները Վաշինգտոնի դեմ հայցով պատրաստվում են դիմել Ժնևում ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից Իրանի Կենտրոնական բանկին 2 մլրդ դոլար վերադարձնելու հայցը մերժելու պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ տեղեկացնում է Fars գործակալությունը:
«Մենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ենք Իրանի սեփականությունը յուրացնելը կանխելու համար, և Իրանի իշխանությունը մոտ օրերս ԱՄՆ հանդեպ հայց կներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան»,- ասել է Զարիֆը:
Զարիֆը նաև նշել է, որ Իրանը ճանաչում է երկրի դեմ ԱՄՆ դատարանների որոշումները:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



