Գարբինիե Մուգուրուսան ճանաչվել է մայիսի լավագույն թենիսիստուհի
ՍՊՈՐՏԻսպանուհին հաղթել է WTA-ի քվեարկությունում՝ ստանալով ձայների 70 տոկոսը:
Ավելի վաղ Մուգուրուսան հասել էր Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչ և հասել էր հաղթանակի «Ռոլան Գարոսում»՝ հաղթելով իր առաջին մեյջորը:
Երկրորդ տեղը գրավել է Մադրիդի մրցաշարի հաղթող Սիմոնա Հալեպը (20 տոկոս), 3-րդը դարձել է Հռոմի մրցաշարի չեմպիոնուհի և «Ռոլան Գարոսի» ֆինալիստ Սերենա Ուիլյամսը (10 տոկոս):
Այս մրցաշրջանում ամսվա լավագույն թենիսիստուհիներ դարձել են Անգելիկա Կերբերը (հունվար, ապրիլ), Կարլա Սուարես-Նավարոն (փետրվար) և Վիկտորիա Ազարենկոն (մարտ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



