Քլինթոնը և Թրամփը մեկնաբանել են Օռլանդոյի կրակոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄն նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը արձագանքել են Օռլանդո քաղաքի գիշերային ակումբի հրաձգությանը, որտեղ զոհվել է 20 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Արթնացա և լսեցի կործանարար նորություն Ֆլորիդայից: Քանի դեռ սպասում ենք լրացուցիչ տեղեկության, իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են այդ հրեշավոր գործողությունից»,- գրել է Քլինթոնը Twitter-ում:
Իր հերթին, Թրամփը այն անվանել է «շատ վատ» իրադարձություն, որտեղ շատ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Նա նաև գրել է, որ ոստիկանությունը հետաքննում է հնարավոր ահաբեկչությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անհայտ անձի կողմից հրաձգության հետևանքով Օռլանդոյի Pulse գեյ ակումբում զոհվել է շուրջ 20 մարդ, 42-ը` հոսպիտալացվել: Ոստիկանությունը ակումբից դուրս է բերել 30 մարդու:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



