Եվրո-2016. ռուս երկրպագուները մարզադաշտում կրակել են ազդանշանային ատրճանակից (լուսանկարներ)
ՍՊՈՐՏՌուսաստանցի ֆուտբոլասերները «Եվրո-2016»-ի շրջանակներում հունիսի 11-ին կայացած Անգլիա-Ռուսաստան հանդիպման ժամանակ ազդանշանային ատրճանակ են տարել մարզադաշտ և կրակել անգլիացի երկրպագուների ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` սա անվտանգության համակարգի ամենալուրջ վրիպումն է, որ տեղի է ունեցել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում:
Մրցաշարի կազմակերպիչները խոստացել են «աննախադեպ» անվտանգության մակարդակ ապահովել Ֆրանսիայում երկրպագուների համար: Մարզադաշտերում և ֆան-գոտիներում հերթապահություն են անցկացնելու 90 000 զինվոր և ոստիկան:
Հիշեցնենք, որ անգլիացի և ռուս ֆուտբոլասերների միջև բախումներն սկսվել էին ավելի վաղ. Մարսելում խաղին ընդառաջ 3 օր շարունակ անկարգություններ էին տեղի ունենում, ինչի պատճառով քաղաքի ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ կիրառել փողոցներում:
Ռուս երկրպագուները նաև հրավառելիք և ծխացող ռումբ են կիրառել մարզադաշտում: