Ճապոնիայում չեղյալ են հայտարարել «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի մոտ ապրելու արգելքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի իշխանությունները «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ին մոտակա տարածքներում ապրելու արգելքը չեղյալ հայտարարելու որոշում են կայացրել, հայտնում է politeka.net-ը:
Նշվում է, որ դա աշխարհում առաջին դեպքն է, երբ տարհանման ռեժիմը չեղյալ են հայտարարում այն տարածքներում, որտեղ ճառագայթման միջին մակարդակը կազմում է 20-50 միլիԶիվերտ տարեկան:
Որոշումը հնարավորություն կտա իրենց տները վերադառնալու ԱԷԿ-ին ամենամոտ գտնվող Կացուրաո գյուղի մոտ 1500 բնակչի:
Ճապոնական իշխանությունները մտադիր են օգնել այն մարդկանց, որոնք համենայն դեպս կհամարձակվեն վերադառնալ հայրենի տներ: Մասնավորապես նրանք խոստացել են տարեց մարդկանց անվճար տաքսիներ տրամադրել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



