Լիտվայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների մասնակցությամբ տեղի է ունենում Gelezinis Vilkas 2016 զորավարժության երկրորդ մասը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Gelezinis Vilkas 2016 զորավարժությունների երկրորդ մասին մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ընդհանուր առմամբ, 2700 զինծառայողներ:
Ֆրանսիացի զինծառայողները զորավարժությունների նպատակով Լիտվա են ժամանել առաջին անգամ:
Զորավարժություններին մասնակցում են Leopard 2A5 տանկեր, ինքնագնաց Panzerhaubitze 2000 հաուբիցներ, Boxer հետևակի մարտական մեքենաներ և այլ տեխնիկա:
Առաջին փուլին մասնակցել են 1900 զինծառայողներ Լիտվայից, ինչպես նաև` ԱՄՆ ազգային գվարդիայի և Լեհաստանի 400 զինծառայողներ:
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



