WikiLeaks-ը մտադիր է նոր նամակներ հրապարակել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից. Ջուլիան Ասանժ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆWikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստվում է ավելի շատ էլեկտրոնային նամակներ հրապարակել, որոնք Հիլարի Քլինթոնը ուղարկել և ստացել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ:
Ինչպես նշում է The Guardian-ը`ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետաքննության տակ է գտնվում` պարզելու համար, թե արդյոք վերջինս խախտել է դաշնային օրենքը` օգտագործելով իր անձնական էլեկտրոնային փոստը գաղտնի տեղեկություն հաղորդելու համար:
«Մենք նոր տեղեկություն ենք պատրաստվում հրապարակել Հիլարի Քլինթոնի հետ կապված: Մենք էլեկտրոնային նամակների հրապարակման ենք նախապատրաստվում», - ասել է Ասանժը բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



