Ռամոսը նշել է Եվրո-2016-ի ֆավորիտներին
ՍՊՈՐՏԻսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է Եվրոպայի 2016թ. առաջնության ֆավորիտներին:
«Բոլոր հավաքականներն էլ մոտիվացված են մեր դեմ հանդիպումներում: Մենք հաղթել ենք ինչպես Եվրոպական, այնպես էլ միջազգային մրցաշարերը:
Ցանկանում ենք նվաճել Եվրոպայի 2016թ. առաջնության գավաթը, սակայն ներկա պահին մրցակցությունը շատ մեծ է: Կարծում եմ, որ Եվրո-2016-ի ֆավորիտները Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականներն են:
Կփորձենք այնպես անել, որ իսպանացի երկրպագուները հպարտանան իրենց ընտրանիով»,- հայտարարել է Ռամոսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին Եվրո-2016-ի շրջանակում իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 13-ին, իսկ մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



