Ավստրիայում Ադոլֆ Հիտլերի հայրական տունը կարող է քանդվել. Ավստրիայի ՆԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան կողմ է արտահայտվել Ադոլֆ Հիտլերի հայրական տունը քանդելուն:
Ինչպես հայտնում է Associated Press-ը` Ավստրիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Գերմանիայի հետ սահմանային Բրաունաու-ամ-Ինն քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է «Երրորդ ռեյխի» բռնապետության հիմնադիրը, կարող է ուխտագնացության վայր դառնալ նեոնացիզմի հետևորդների համար:
Ավստրիայի ՆԳՆ-ն տունը վարձում է 1972 թվականից ի վեր, որպեսզի խուսափի կառույցի ոչ ճիշտ կիրառումից: Շենքը ենթավարձակալության է տրվել տարբեր բարեգործական կազմակերպությունների, իսկ 2011-ից այն դատարկ է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



