Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի հետ հարաբերությունները ԵՄ-ից պահանջում են եւ քննադատություն, եւ համերաշխության դրսեւորում. Տուսկ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ու կարգավորումը Եվրամիությունից պահանջում են եւ նրա հետ համերաշխության դրսեւորում, եւ քննադատություն այդ երկրի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նշելով խոսքի եւ մամուլի ազատության խախտումների անթույլատրելիության մասին, Տուսկն ընդգծել է Թուրքիայի կարեւորությունը որպես ԵՄ գործընկեր՝ միգրացիոն խնդրի լուծման հարցում: Տուսկը նաեւ ուշադրություն է հրավիրել Թուրքիայում տիրող բարդ իրավիճակին՝ կապված ամեն շաբաթ տեղի ունեցող ահաբեկչությունների եւ Սիրիայի, Իրաքի ու Իրանի հետ չամրապնդված սահմանների հետ:

«Դրա պատճառով մենք պարտավոր ենք Թուրքիային հայտնենք եւ մեր համերաշխությունը, միաժամանակ քննադատենք նրան»,-ասել է Տուսկը՝ գերմանական Bild-ին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով Թուրքիայի հետ վիզային ռեժիմը հանելու հարցը, նա կրկնել է, որ բանակցությունների արդյունքը, որոնք կտեւեն մինչեւ հոկտեմբեր, կախված է Թուրքիայի կողմից ԵՄ պահանջների կատարումից, սակայն գործընթացում առաջընթաց նկատվում է:

Եվրոպական խորհրդի նախագահը նաեւ նշել է, որ պետք չի Գերմանիան դիտարկել միակ երկիրը, որը կանգնած է միգրանտների հետ կապված իրավիճակի խորացման ճանապարհին: «Այլ երկրներ եւս՝ կախված իրենց բնակչության թվից, բազմաթիվ միգրանտների են ընդունել: Գերմանիայի մենակ չեն թողել եւ պետք չէ նրան ներկայացնել որպես տառապյալ: Դա նույնքան սխալ է, որքան միգրացիոն ճգնաժամի համար մեղադրել երկրի սահմանները բացելու մեջ»,-պարզաբանել է Տուսկը:

Ինչ վերաբերում է Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվեին, Տուսկը նշել է, որ իր կարծիքով, «ԵՄ-ն կհաղթահարի դա, թեեւ թանկ գին կվճարի»: Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու հիմնական վտանգն այն է, որ նման որոշումը անկանխատեսելի երկարաժամկետ հեռանկարներ կարող է բերել:

«Որպես պատմաբան, ես մտավախություն ունեմ, որ Brexit-ը կարող է փլուզման սկիզբ դառնալ ոչ միայն Եվրամիության, այլեւ Արեւմտյան աշխարհի ողջ քաղաքական քաղաքակրթության համար»,-ասել է Տուսկը՝ հավելելով, որ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները նույնպես սխալվում են՝ հույս ունենալով, որ երկրի կյանքը չի փոխվի:

Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ ՍուրենյանՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսըՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում