Թաիլանդում այրվել է օդանավակայան ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգկոկում բռնկվել եւ ամբողջովին այրվել է օդանավակայան ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը։ Վարորդը հասցրել է բացել դուռը եւ տարհանել ուղեւորներին։ Տուժածներ չկան, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայան տանող մայրուղու վրա։ Ավտոբուսի շարժիչը բռնկվել էր հենց ընթացքից։ Կրակը սկսել էր արագ տարածվել։ «Երբ հրշեջ մեքենաները ժամանել են դեպքի վայր, ավտոբուսն արդեն ամբողջովին այրված է եղել։ Բարեբախտաբար ուղեւորներից ոչ ոք չէր տուժել»,– հայտնել է Թաիլանդի մայրաքաղաքի Լաթքրաբանգ շրջանի փոխոստիկանապետը։
Հրդեհի պատճառները պարզվում են։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



