Շինարարն ու քարտուղարը գյուղապետ են ուզում լինել
ՔԱՂԱՔԱԿԱՆՀուլիսի 3-ին Արագածոտնի մարզի Թթուջուր եւ Օթեւան համայքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում արդեն իսկ կան առաջադրված թեկնածուներ:
Թթուջուր համայնքում այս պահին կա չորս թեկնածու՝ անկուսակցականներ Զոհրակ Ասլանյանը, Վիգեն Գրիգորյանը, Գագիկ Ոսկանյանը եւ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը: Առաջին երեքն ինքնառաջադրմամբ են հանդես եկել, իսկ Արմեն Սահակյանին առաջադրել է ՀՀԿ-ն: Վերջինն աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար: Գագիկ Ոսկանյանն էլ «Կ.Ռ Քնսթրաքշն» ընկերության շինարարներից է:
Օթեւան համայնքում դեռեւս երկու թեկնածու է առաջադրվել՝ Ջամալ Սալմոյանը եւ Գոհար Սայադյանը: Երկուսն էլ անկուսակցական են: Ջամալ Սալմոյանը առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, իսկ Գոհար Սայադյանն ինքնառաջադրվել է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



