Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանում ռազմական ՄիԳ-27 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Indian Express-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգում: Ինքնաթիռում երկու օդաչու է եղել, նրանք երկուսն էլ հասցրել են դուրս ցատկել ինքնաթիռից:
Նախնական տվյալների համաձայն, կործանիչի անկման հետեւանքով երկու տուն է վնասվել, երեք մարդ տուժել է:
Նշվում է, որ ինքնաթիռը մարզական թռիչք է իրականացրել եւ կործանվել է թռիչքից անմիջապես հետո:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



