Բաքվի ոստիկանական տեղամասում տղամարդը փորձել է ինքնասպան լինել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվի ոստիկանական վարչությունում ինքնասպանության փորձ է եղել։
ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Սաբալինի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում։ Այնտեղ պահվող Հագանի Մամեդովը ծխախոտի ֆիլտրը հալեցրել էր եւ կտրող առարկա ստացել։ Հետո դրանով կտրել էր կոկորդը, ոտքն ու ձեռքերը։
Տղամարդուն հոսպիտալացրել են եւ բուժօգնություն ցուցաբերել։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



