Էյֆելյան աշտարակը կլուսավորեն ԱՄՆ-ի դրոշի գույներով ի հիշատակ Օռլանդոյի զոհերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷյֆելյան աշտարակը կլուսավորեն ԱՄՆ-ի դրոշի գույներով ի հիշատակ Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ) զոհերի: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոյին:
Բացի այդ, ԱՄՆ-ի դրոշը կբարձրացվի Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա: Քաղաքային խորհրդի նիստը կբացվի զոհվածների հիշատակին նվիրված լռության րոպեով:
Հունիսի 12-ին Օռլանդոյում զինված հարձակման են ենթարկվել գիշերային ակումբի այցելուները: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 49 մարդ, եւս 53-ը տուժել են: Հանցագործն սպանված Է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



