Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի ԱՉԳ նավթի հանքահորից եկամուտները խիստ նվազել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի`  «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են` ընթացիկ տարվա հինգ ամսիներին կազմելով 1,8 մլրդ դոլար:

Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով հիմնադրամի տվյալներին:

«Տարվա սկզբից գործնականում յուրաքանչյուր ամիս արտահանվող ադրբեջանական նավթի գներն աճել են, սակայն, չնայած դրան, ԱՉԳ-ից Հիմնադրամի եկամուտները նվազել են: Դա նշանակում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՉԳ-ի կոնտրակտային հարթակում նավթի արդյունահանման ծավալները սկսել են զգալիորեն նվազել», -հաղորդում է գործակալությունը:

ԱՉԳ-ից Նավթի հիմնադրամի եկամուտների վերելքի բարձրագույն կետը՝ ամսական միջինը 1,6 մլրդ դոլար, գրանցվել էր 2011 թվականին: 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 580 մլն դոլար, իսկ 2016 թվականի հինգ ամիսներին` միջինը 360 մլն դոլար:

ԱՉԳ-ի հանքահորերի մշակման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականի սեպտեմբերի 20-ին եւ ուժի մեջ մտել նույն թվականի դեկտեմբերի 12-ին:

«Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նախագծի մասնակիցներ են բրիտանական BP-ին (35,78 տոկոս), ամերիկյան Chevron-ը (11,27 տոկոս), Exxon Mobil-ը (8 տոկոս), հնդկական ONGC VideshLimited-ը (2,72 տոկոս), ճապոնական Inpex-ը (10,96 տոկոս), Itochu-ն (4,3 տոկոս), Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը` SOCAR (11,65 տոկոս), նորվեգական Statoil-ը (8,56 տոկոս), թուրքական TPAO-ն (6,75 տոկոս):

Համաշխարհային բանկը 2016 թվականի հունիսին հրապարակած «Գլոբալ տնտեսական սպասումների զեկույց»-ում (GEP) հայտնել է, որ 2016 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ 1,9 տոկոս նվազում է սպասվում: Զեկույցի հունվարյան հրապարակման մեջ ՀԲ-ն Ադրբեջանի տնտեսության 0,8 տոկոս աճ էր կանխատեսել:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին SOCAR-ում հայտնել են, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

Ըստ OPEC-ի` Ադրբեջանում այս տարվա մարտին օրական արտադրվել է 840 հազար բարել նավթ, որը հունվարի համեմատ, փոքր է 10 հազար բարելով, իսկ փետրվարի համեմատ` 20 հազար բարելով:

OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի 820 հազար բարելի:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամում: Այժմ Ադրբեջանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը, ինչի համար առաջ է քաշել «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որով նախատեսվում է գազ արտահանել Թուրքիա եւ Եվրոպա: Սակայն, այդ նախագծի իրականացման համար Ադրբեջանին նվազագույնը 10 մլրդ դոլար է անհրաժեշտ, ինչի հայթայթման գործում որոնումները դեռեւս շարունակվում են:

SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել է, որ հաշվարկները ցույց են տալիս, որ, նավթի եւ գազի սպասվող գնից ելնելով, գազային «Շահ Դենիզ -2» եւ «Հարավային գազային միջանցք» նախագծերից եկամուտները կգերազանցեն ծախսերը 2028-2030 թվականներին մոտ:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալությունները այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքով իջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+` «աղբային» մակարդակի է վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետև միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք