Թինա Կանդելակին ամուսնացել է
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Իր անձնական կյանքը Թինա Կանդելակին աշխատում է չհանրայնացնել, իսկ հարցերին պատասխանում է շատ հակիրճ։ Սակայն այժմ հայտնի է, որ Թինա Կանդելակին ամուսնացել է, իսկ նրա ամուսինը 29-ամյա Վասիլի Բրովկոն է, որը «Ռոստեխ» պետական կորպորոցիայի աշխատակից է։
Նրանց հարսանիքը կայացել է վաղուց, բայց առ այսօր Կանդելակին հրաժարվում էր խոսել այդ մասին, չնայած բոլորը տեսնում էին նրա մատի մատանին։ Սակայն երեկ գիշերը Թինան այնուամենայնիվ իր սիրեցյալին անվանել է «ամուսին»։
«Ամուսինս էքստազի մեջ է։ Ես նույնպես։ Հարևանը մեզ հուսախաբ չարեց»,- գրել է Թինան իր Twitter-յան էջում՝ խոսելով Անգլիա-Ռուսաստան խաղի մասին։
Նշենք, որ նախկինում Թինա Կանդելակին ամուսնացած էր բիզնեսմեն Անդրեյ Կոնդրախինի հետ, որից ունի երկու երեխա։


1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



