Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եգիպտացորենի մազիկներն այլևս երբեք դեն չեք նետի

ԼԱՅՖ

Այս հացահատիկը բնության անգին նվերներից է: Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ` և հատիկները, և տերևները, և մազիկները, և ցողունը:

Հայտնի է, որ եգիպտացորենը ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի սիրելի հացահատիկն էր, և նա կարգադրել էր, որպեսզի ցորենը և տարեկանի դաշտերը փոխարինվեն եգիպտացորենի դաշտերով: Եգիպտացորենն այն եզակի հացահատիկներից է, որի օգտակար հատկությունները զարմանահրաշ կերպով նպաստում են մի շարք հիվանդությունների ապաքինմանը:

Վիտամինային կոմպլեքս
vitamin

100 գ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գ ջուր, 3.3 գ սպիտակուց, 1.1 գ ճարպ, 18գ ածխաջուր: Եգիպտացորենի մեջ առկա են В խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև՝ վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:

Վերը նշվածից հետևում է, որ շնորհիվ իր մեջ առկա В խմբի վիտամինների, եգիպտացորենն ամրացնում է նյարդային համակարգը և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է անքնության և դեպրեսիայի դեմ: К վիտամինի առկայությունը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, վիտամին D-ն ամրացնում է ոսկորները և ատամները, բնության հակաօքսիդանտ վիտամին Е-ն անփոխարինելի է մազերի և մաշկի համար, վիտամին С-ն ամրապնդում է իմունիտետը, իսկ հանքանյութերի առկայությունը բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացը:

egiptacoren

Եգիպտացորենը՝ որպես սննդամթերք
Խոհարարության մեջ եգիպտացորենն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների մեջ, իսկ եգիպտացորենի ալյուրը կազմում է հրուշակեղենի, շիլաների և պուդինգների բաղադրատոմսի անփոխարինելի մասը:

Եգիպտացորենի շիլան, շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի, շատ արդյունավետ է մարսողական խնդիրներ ունեցողների համար: Այն օգնում է փորկապության, թութքի խնդիրների ժամանակ և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է հաստ աղիի քաղցկեղը կանխելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար: Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլիաթթու և հենց դրա շնորհիվ՝ անփոխարինելի է համարվում հղի կանանց և կերակրող մայրերի համար: Եգիպտացորենի հատիկների դեղին գույնն էլ վկայում է դրանում առկա կարոտինի մասին, որն անհրաժեշտ է լավ տեսողության և առողջ մաշկի համար:

Բոլորին հայտնի են եգիպտացորենի ձեթի առողջարար հատկությունները: Այն խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի և ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց:

kukuruz22Եգիպտացորենը՝ բժշկության մեջ
Եգիպտացորենն իր հատկություններով օգտագործվում է ոչ միայն խոհարարության, այլև բժշկության մեջ: Հայտնի է, որ այն ունի վերքերն արագ բուժելու հատկություն  և օգտագործվում է մաշկային տարբեր հիվանդությունները  բուժելու  համար:

Հնում, երբ դեռ չկային դեղահաբեր, և դեղագործությունը զարգացած չէր, տատիկները տապակում էին եգիպտացորենի հատիկները, որից հետո ճզմում էին դրանք և ստացված խյուսը դնում մաշկի վնասված մասին:

Հատկապես շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Բժշկության մեջ այն լայնորեն կիրառում են՝ որպես լյարդի, միզամուղ և լեղու արտադրման միջոցներ:

Եգիպտացորենի մազիկների թուրմն օգտակար է խոլեցիստիտի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար:

Եգիպտացորենի մազիկների մյուս կարևոր առողջարար հատկություններից են տոքսինների վնասազերծումը, նյութափոխանակության կարգավորումը: Այն  նպաստում է արյան մակարդմանը և ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա: Ֆիտոթերապիայում եգիպտացորենի մազիկների թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հոդացավերի դեպքում:

Դիետոլոգների հավաստմամբ՝ եգիպտացորենը չեզոքացնում է տապակած և յուղոտ ուտելիքների վնասը: Այդ պատճառով էլ  ճարպոտ սննդի սիրահարներին խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել եգիպտացորենից պատրաստված ճաշատեսակներ: Եգիպտացորենի ձեթը խորհուրդ է տրվում օգտագործել բազմաթիվ դիետաների ընթացքում, քանի որ այն հեռացնում է օրգանիզմից վատ խոլեստերինը, տոքսինները: Որպեսզի ախորժակը սահմանափակվի՝ դիետոլոգները խորհուրդ են տալիս եգիպտացորենի ձեթ օգտագործել մի շարք դիետաներում:

Կարևոր է իմանալ
Հիշեք, որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը կարող է ունենալ որոշ հակացուցումներ: Եգիպտացորենի ձեթ խորհուրդ չի տրվում օգտագործել այն անձանց, ովքեր հակում ունեն տրոմբների առաջացման, արյան մակարդման բարձրացման և տրոմբոֆլեբիտի:

Եգիպտացորենի ձեթը հակացուցված է ախորժակի բացակայության, խոցի, 12-մատնյա աղիի խնդիրների, ցածր քաշի դեպքում: Եգիպտացորենի ձեթ օգտագործելիս՝ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է ՎրաստանումՀայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր