Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս է ապրել Ռոմանովների ընտանիքը ողբերգական մահապատժից առաջ. Բացառիկ մանրամասներ

ԼԱՅՖ

1918 թվականի հուլիսի 17-ին ռուսական կայսրության վերջին թագավորական ընտանիքը գնդակահարվեց Եկատերինբուրի նեղ նկուղում, երբ սպիտակգվարդիականները մտան քաղաք:

Սակայն մինչ այդ ողբերգական իրադարձությունը Ռոմանովները ենթարկվել էին զրկանքների՝ ավելի ու ավելի մոտենալով իրենց վախճանին:
Past.am- ը ներկայացնում է  Ռուսաստանի արքայական ընտանիքի վերջին անդամների լուսանկարները՝ արված նրանց գնդակահարությունից առաջ:



1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռոմանովներին կառավարությունը ուղարկեց Սիբիրի Տոբոլսկ քաղաք՝ պաշտպանելու ամբոխի զայրութից:
Դրանից մի քանի ամիս առաջ ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվել էր գահից, ինչի հետևանքով ընդհատվել էր Ռոմանովների ավելի քան 300-ամյա դինաստիան:



Նրանք իրենց 5-օրյա ճանապարհորդությունը Սիբիր սկսեցին օգտոստոսին՝ արքայազն Ալեքսեյի ծննդյան 13-րդ տարեդարձի նախօերին: Նրանց միացան 46 ծառաներն ու ռազմական էսկորտը:




Ընտանիքը Տոբոլսկ ժամանեց օգոստոսի 19-ին ու սկսեց ապրել Իրտիշ գետի ափին՝ համեմատական հարմարավետ պայմաններում:
Նահանգային պալատում, որտեղ նրանց տեղակայել էին, Ռոմանովներին լավ էին կերակրում, նրանք հնարավորություն ունեին երկար ժամանակ միասին անցկացնել: Երեխաները ծնողների համար պիեսներ էին բեմադրում, ընտանիքին թույլատրվել էր գնալ քաղաք՝ մասնակցելու կրոնական արարողություններին: Դա ազատության միակ դրսևորումն էր:



1917թ. վերջին բոլշևիկների գալուստը նրանց կյանքը աստիճանաբար անտանելի էր դարձնում:
Նրանց արգելվեց գնալ եկեղոցի, դուրս գալ պալատի տարածքից: Նրանց խոհանոցից անհետացան շաքարը, սուրճը, կարագն ու սերուցքը:



Գործերն ավելի էին վատանում: 1918թ. ապրիլին ժամանեց ինչ-որ կոմիսար Յակովլև ու հրամայեց նախկին ցարին տեղափոխել Տոբոլսկից: Կայսրուհին չէր ցանկանում թողնել ամուսնուն մենակ:
Այդ ժամանակ արքայազն Ալեքսեյը, ով տառապում էր հեմոֆիլյայով, վնասվածքի հետևանքով սկսել էր տառապել ոտքերի կաթվածով ու բոլորը սպասում էին, որ նրան կթողնեն Տոբոլսկում:



Կոմիսարն անդրդվելի էր, ու այդ իսկ պատճառով Նիկոլայը, նրա կինը՝ Ալեքսանդրան ու դուստրերից Մարիան, լքեցին Տոբոլսկը:
Նրանք նստեցին Մոսկվա գնացող գնացքը, սակայն կոմիսար Յակովլևին կալանավորեցին արքայական ընտանիքին փրկելու փորձի համար,իսկ Ռոմանովներն իջան Եկատերինբուրգում:



Այստեղ նրանց միացան մյուս երեխաները: Բոլորին փակեցին Իպատևի տանը: Ընտանիքին ամբողջությամբ մեկուսացրին արտաքին աշխարհից՝ փայտերով փակելով լուսամուտները ու հսկողություն սահմանելով դռների առաջ:
Նրանց մինչև իրեն կյանքի վերջը թույլատրեցին մաքուր օդի դուրս գալ օրական 5 րոպեով:



1918թ. հուլիսին խորհրդային իշխանությունները սկսեցին պատրաստվել արքայական ընտանիքի մահապատժին: Նրանց վերջին անգամ թույլատրեցին գնալ եկեղեցի:
Հուլիսի 16-ին՝ սպանության օրը, պատվիրվել էր 5 բեռնատար՝ լի ծծումբով ու բենզինով, որ արագ ազատվեն մարմիններից:



Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ռոմանովներին հավաքեցին ու խաբեությամբ տարան փոքր նկուղ՝ իբր նրանց օգնելու նպատակլով:



Նկուղում ցարին ասացին, որ հիմա նրան սպանելու են: Չհավատալով սեփական ականջներին՝ Նիկոլայը հարցրեց՝ ինչ: Դրանից հետո չեկիստ Յակով Յուրովսկին գնդակահարեց նրան:
Եվս 11 մարդ միացավ թագավորական ընտանիքի սպանդին:
Հաջորդ օրը նրանց մարմինները այրեցին Եկատերինբուրգից 19 կմ հեռավորության վրա՝ Կոպչիկի գյուղում:

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ