Արգենտինայում ջրհեղեղի պատճառով ավելի քան 11 հազար մարդ է տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինայի Բուենոս Այրեսի նահանգի տարածքում ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 11 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Այս մասին հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»՝ վկայակոչելով իշխանության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի եւ 3 հազար տարհանվածի մասին: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, եւս մեկ մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արգենտինայի անվտանգության հարցերով պետքարտուղար Սերխիո բերնին այցելել է աղետից առավել շատ տուժած շրջաններ: Նա հայտարարել է, որ Բուենոս Այրեսի նահանգից տարհանվել է 11 հազար մարդ: Տեղի հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են փրկարարները նավակներով ստուգում քաղաքի փողոցները:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



