Զարիֆը եւ Շտայնմայերը Բեռլինում կքննարկեն Վիեննայի համաձայնագրերի իրագործումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 15-ին Բեռլինում բանակցություններ կվարի Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այդ մասին հունիսի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Ես կարող եմ հաստատել, որ նախարար Շտայնմայերը հունիսի 15-ին կընդունի Իրանի արտգործնախարար Զարիֆին»,-ասել Է նա: Բացի երկկողմ հարաբերություններից, ուշադրության կենտրոնում կլինեն «տարածաշրջանային քաղաքականության հարցերը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը»,-հավելել Է Շեֆերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Կյանքից հեռացել է Ռուբեն Ավանեսյանը
2
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
4
Տասնյակ զոհեր կան․ ուղևորատար ավտոբուսը գետն է ընկել
5
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից



