Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երանի նրանց, ովքեր ապրում են իրենց սկիզբն ու վերջը, իսկ ես միայնակ եմ. Օֆելյա Համբարձումյանի վերջին հարցազրույցը (լուսանկարներ)

ԼԱՅՖ

NEWS.am-ը գրում է

Երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը 70 տարի բեմում լինելուց հետո այլեւս չէր մտածում բեմ վերադառնալու մասին: Վերջին տարիներին սիրված երգչուհին իր երազած պտղատու այգին ուներ՝ ծիրանենիներով, տունը՝ բնության գրկում, սակայն, իրեն միայնակ էր զգում: 

«Երանի նրանց, ովքեր ապրում են իրենց սկիզբն ու վերջը, իսկ ես միայնակ եմ»,- երգչուհու մասին պատմող «Օֆելյա» ֆիլմի վերջում ափսոսանքով նշել էր երգչուհին:

Հենց ֆիլմի երեւանյան պրեմիերայի օրն էր՝ 2015թ. սեպտեմբերի 24-ին, վերջին անգամ հասարակությանը երեւացել սիրված երգչուհին: Քչախոս Օֆելյա Համբարձումյանը համաձայնվել էր խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ապա լուսանկարվել ցանկացողների հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի պրեմիերայի օրը ժողովրդական արտիստուն նշել էր, որ այլեւս չի ցանկանում բեմ վերադառնալ, քանի որ համերգի մասին լսելիս հուզվում է: 

«Հնարավոր է վերադառնամ, բայց ես չեմ ցանկանում, հերիք է. 70 տարին քիչ չէ: Արդեն հոգնել եմ, լսում եմ համերգի անուն, հուզվում եմ: Բոլորն այդպես չեն, հիմիկվա երեխաները թռվռալով գալիս են բեմ, բայց ես, բեմի անուն լսելիս, լացս գալիս է»,- ասել էր նա:

Համբարձումյանի խոսքով՝ թեեւ այս տարիքն իր դժվարություններն ունի, ինքը ո՛չ մի նոտա, ո՛չ մի երգ բաց չի թողնում: Ի՞նչ էր երգը Օֆելյա Համբարձումյանի համար. բնության գույներ, որոնց սիրահարվելուց հետո էր միայն համաձայնվում կատարել այն:

«Ձայնս ժառանգել եմ մորիցս, ինքս էլ փոխանցել աղջկաս։ Մանկությունս անցել է երգի մեջ, նույնիսկ պատերազմի տարիներին եմ երգել զինվորների համար»,- հիշում էր երգչուհին։

Լրատվամիջոցների համար գրեթե փակ երգչուհին իր մասին պատմող ֆիլմում անկեղծացել էր. խոսում էր թե անձնական կյանքի, թե ամուսնու՝ Նորայր Հովհաննիսյանի հետ հարաբերությունների մասին:

«Ես ազնիվ մարդ եմ, նվիրված ընտանիքիս, բայց ինձ համար առաջնայինը երգն է եղել, արվեստը։ Եղել են դեպքեր, որ ընտանիքս ճաշ չի ունեցել, բայց ես գնացել եմ փորձի»,- պատմում էր երգչուհին, ապա ավելացնում. «Խաղաղ ընտանիք եմ ունեցել։ Ես ու Նորայրը միասին ենք աշխատել, թերեւս դա է պատճառը, որ խանդի տեսարաններ չեն եղել իր կողմից, բայց ես խանդել եմ երեւի»։

Երեխաների՝ Տաթեւիկի եւ Հովհաննեսի համար Օֆելյա Համբարձումյանը ոչ խիստ ծնող է եղել, նույնիսկ մի անգամ դպրոց էր գնացել եւ խնդրել՝ դասերն ուշ սկսել, որպեսզի դուստրը կարողանա մի քիչ էլ երկար քնել:

«Օֆելյա» ֆիլմի մեծ ցուցադրությունը, ցավոք, Օֆելյա Համբարձումյանը չհասցրեց տեսնել:

Սիրված երգչուհին մահացել է այսօր առավոտյան 91 տարեկան հասակում:

Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցելԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան 26-ամյա գեղեցկության թագուհին մահացել է ավտովթարիցԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան