Թուրքիայում քուրդ զինյալները պայթուցիկով մեքենայով հարձակվել են դատարանի շենքի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Օվաջըք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել դատարանի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ վիրավորների շարքում է նաև դատախազի կինը: Վիրավորներից երկուսը ոստիկաններ են:
Պայթյունի հետևանքով զգալիորեն տուժել են նաև հարակից շինությունները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



