Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պերմյակովը շատ անտարբեր է, մեջքով դեպի դահլիճը, նույնիսկ որոշ պահերի կարծես քնում է. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում հունվարի 12-ին ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները ամբաստանյալի դատավարությունը համարում են արագացված ու արտառոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ Պերմյակովի ցուցմունքներին այսօր ծանոթացան առաջին անգամ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն' դեռևս իրավունք չունեին նախաքննության նյութերին ծանոթանալու, իսկ դատավարության ընթացքում դրանք հրապարակվել են մասնակի եւ ոչ ամբողջական: «Առավելապես այն հատվածները, որոնք մեզ էին հետաքրքրում, ընդգրկված չէին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործը հանձնվել է հայկական կողմին' դրանք չեն հրապարակվում: Դատավարության ընթացքում շատ արտառոց իրավիճակ է: Կարծես բոլոր կողմերը համաձայնեցված արագացված դատավարություն են անում: Ինձ համար շատ անծանոթ գործընթաց է' հրապրակվում են ցուցմունքների ինչ-որ մասեր, որոշ դեպքերում' երրորդ դեմքով: Ակնհայտ է, որ ցուցմունքը սեղմված են կարդում և ուղղակի չի ընթերցվում' ասես ինչ-որ կոնսպեկտից են կարդում: Որոշ դեպքերում' կային հակասություններ»,-նկատեց Լուսինե Սահակյանը:

«Բայց ասեմ, որ բավական լուրջ տվյալներ ստացանք, որոնք շատ հետաքրքրական էին և դրանք հետագայում կօգտագործվեն: Հետաքրքիր է նաև' արդյո՞ք այդ մասերը տրամադրվել են հայկական կողմին, թե ոչ: Դրանք հատկապես այն մասերն են, որոնք թեև ուղղակի կապ չունեն սպանության հետ, սակայն էական նշանակություն կունենան սպանության մասով: Երբ ռուսական կողմը տրամադրի նյութերը, մենք կտեսնենք' արդյոք դրանք ամբողջական էին, թե ոչ»,-ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը նաև անդրադարձավ Պերմյակովի պահվածքին' նշելով, որ այն արտառոց է. տպավորություն է թողնում, թե իր դատավարությունը չէ, շատ անտարբեր է, մեջքով դեպի դահլիճը, նույնիսկ որոշ պահերի կարծես քնում է:

 
 
Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը «Tesla»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում․ Ալիև Պենտագոնը արհեստական ​​բանականություն է օգտագործել Մադուրոյին բռնելու համար. WSJ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիեւը Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք Գյումրիի դպրոցականները ՄԻՊ-ի հետ հանդիպմանը բարձրացրել են մի շարք հարցեր Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավnր կա․ Shamshyan Քաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՀունգարիայի վարչապետն արձագանքել է Զելենսկու՝ Օրբանը «փոր է աճեցնում» վիրավորանքին Թուրքիան կարող է ազատ արձակել քրդական կուսակցության հետ կապված բանտարկյալների, բացառությամբ՝ Օջալանի Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՎաղը նշվելու է Բուն Բարեկենդանը. ինչպե՞ս նշել տոնը Հայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանԲժիշկը զգուշացրել է հագուստ փորձարկելիս վարակի վտանգի մասինՄերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՈղբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները Հայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Ուրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Վթար՝ Սևան-Երևան ճանապարհին, «Nissan» է բախվել «ԶԻԼ» բեռնատարի հետնամասին, վիրավnր կաՎագիֆ Խաչատրյանին վիրահատել են. ինչպե՞ս է նա Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ստուգում է՝ արդյոք Ռուսաստանը լրջորեն է տրամադրված ավարտել ուկրաինական հակամարտությունը Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնաuպանության փորձը ԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակովԻշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՆիկոլը իրական 50-50 է մտել Ալիևի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին, մեր ապագայի հաշվին․ Աշոտյան Եղանակն առաջիկա օրերինԽմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից