Անգլիացի երկու երկրպագու ազատազրկվել է անկարգություններին մասնակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖուտբոլի անգլիացի երկու երկրպագու ազատազրկվել է «Եվրո 2016»-ի խաղերի ժամանակ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «gazeta.ru»-ին, նրանք ազատազրկվել են երկու ամիս ժամկետով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն «Եվրո 2016»-ի մասնակիցների ցանկից կարող է հեռացնել Անգլիային և Ռուսաստանին: Դա տեղի կունենա, եթե երկրպագուների կողմից խուլիգանական գործողությունները շարունակական բնույթ կրեն:
Կազմակերպությունը երկու կողմերին նախազգուշացրել է Մարսելում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



