Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

12 արարածներ, որոնք ամենամեծն են իրենց տեսակի մեջ

ԼԱՅՖ

Ձեզ ենք ներկայացնում իրենց տեսակի մեջ աշխարհի ամենախոշոր արարածներին։ Այս լուսանկարներին նայելով՝ դժվարանում ես հավատալ, որ այս արարածներն իրական են։

 1.  Աշխարհի ամենածանր միջատը երեք անգամ ավելի ծանր է, քան մուկը և սնվում է գազարով։ Նորզելանդական հսկայական վետան էնդեմիկ տեսակ է և համարվում է աշխարհի ամենածանր միջատը։ Գիտնական Մարկ Մոֆետը գտել է դրանցից թերևս ամենածանրին, որը 71 գրամ էր կշռում, և որի թևերի լայնությունը 18 սմ-ի է հասնում։ Այս վետան ճնճղուկից ավելի ծանր է և 3 անգամ ավելի ծանր է, քան մուկը։ Պատկերացնելու համար՝ ասենք, որ վետան այնքան մեծ էր, որ այն կարողացել է գազար ուտել գիտնականի ձեռքից։

giant weta

 2 . Աշխարհի ամենամեծ ավանակը. Ռոմուլոս։ Այս հսկայական ավանակը, որին Ռոմուլոս են անվանում, 1.7 սմ հասակ ունի և 590 կգ է կշռում։

 3. Աշխարհի ամենաբարձրահասակ կովը. Ծաղիկ։ Գերմանիայում ապրող 1,9 սմ հասակ ունեեցող  Հոլսթեյն տեսակի Ծաղիկ կովը գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարձրահասակ կով։ Այն մոտ 1130 կգ է կշռում այն դեպքում, երբ Հոլսթեյն տեսակի կովերը սովորաբար 635 կգ են կշռում։

 4 . Ծանոթացեք 1,3 մ հասակ և 22,5 կգ քաշ ունեցող հսկայական ճագարի հետ։ Անետ Էդվարդսը պաշտոնպես համարվում է աշխարհի ամենախոշոր ճագարի տիրուհին։ Ճագարի «տիտղոսը» հնարավոր է շուտով փոխանցվի ոչ այլ ում, քան նրա որդուն՝ Ջեֆին, ով մոտավորապես 1,1մ հասակ ունի և դեռ 4 ամիս ժամանակ՝ ունի հասակ առնելու համար։ Երկու ճագարներն էլ տարեկան ավելի քան 2000 գազար ու 700 խնձորներ են ուտում, ինչի դիմաց դրանց տիրուհին ստիպված է լինում 7500 դոլար վճարել։

Darius, worlds biggest rabbit

 5 . Ջորջ Մեծ Դանը ողջ պատմության մեջ երբևէ գոյություն ունեցող ամենամեծ շունն է և 2.1մ հասակ ու 114,3 կգ քաշ ունի։ Իր այս չափերին հասնելուց երկու տարի առաջ, երբ Ջորջ Մեծ Դանը դեռ 113,3 կգ քաշ ու 1,1մ հասակ ուներ, գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ շուն։ Ցավոք, Դանը մահացավ 2013թ-ին։

George, worlds biggest dog

 6.  Ախարհի ամենախոշոր կատուն. Հերակլես։ Հարավային Կարոլինայի Միրտլ լողափնյա սաֆարի-արգելոցում ապրող լիգրը 3,3 մետր երկարություն և մինչև ուսի հատվածը 1,25 մ հասակ ունի։ Լիգրն առյուծի և վագրի հիբրիդ խառնուրդ է, որը վայրի բնության մեջ չի հանդիպում։ Սրանք իրենց ծնողների կրկնակի չափն ունեն ու կարող են սովորական տնային կատվից 100 անգամ ավելի ծանր կշռել։

 7 . Կոկոսի ծովախեցգետին. տեսակ, որը կարող է մինչև 1մ-ի հասնել, բավականաչափ ուժեղ է կոկոսը բացելու համար և սնվում է առնետներով։ Ծովախեցգետինների այս տեսակն ապրում է Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների տրոպիկական կղզիներում։ Մինչև 1 մետրի հասնող այս տեսակներն ապրում են մինչև 50 տարի և ավել։ Սրանք հեշտությամբ կարող են ծառ մագլցել և չնայած իրենց անունը ստացել են կոկոս ուտելու համար, այնուամենայնիվ, միայն կոկոսով չէ, որ սնվում են, կարող են նաև ավելի փոքր ծովախեցգետիններ ուտել։

 8.  Երբևէ բռնված ամենախոշոր կոկորդիլոսը։ Աղի ջրերում բնակվող այս 1075 կիլոգրամանոց կոկորդիլոսը, որին Լոլոնգ են անվանում, բռնել են Ֆիլիպիններում երեք շաբաթ որսալ փորձելուց հետո, դրա երկարությունը հասնում էր 6,4 մետրի։

 9 . Աշխարհի ամենախոշոր չղջիկը՝ Բիսմարք թռչող աղվես։ Բիսմարք թռչող աղվեսը մեգաչղջիկի տեսակ է, որը կարող է մինչև 1.45 կգ կշռել։ Չղջիկի այս տեսակը հանդիպում է Նոր Գվինեայի ցածրադիր շրջաններում։

 10 . Աշխարհի ամենախոշոր երկկենցաղները չինական հսկայական սալամանդրերն են, որոնք կարող են մինչև 1.8մ երկարության հասնել։ Վտանգված այս տեսակը կարող է մինչև 50 կգ կշռել։ Այս սալամանդրերը հաճախ «կենդանի բրածոներ» են անվանվում՝ նման լինելով իրենց՝ 170 միլիոն տարվա նախնիներին։

 11.  Աշխարհի ամենախոշոր սարդը թռչնակեր գողիաթ արու սարդն է։ Այս սարդն առաջին անգամ հայտնաբերվել է Վենեսուելայում 1965թ-ին Պաբլո Սան Մարտիկի հետազոտական արշավի ժամանակ։

 12 . Աշխարհի ամենամեծ ոսկրավոր ձուկը՝ օվկիանոսային արևաձուկ։ Այս տեսակի ձկների երկարությունը կարող է հասնել մինչև 4,2 մ-ի, իսկ լայնությունը՝ 3մ-ի։ Այն կարող է մինչև 2,3 տոննա կշռել։

Sunfish

Աղբյուրը` Blognews.am:
Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան