«Ճապոնիայի ամենաթանկարժեք սիրեկանը». 200 հազար դոլար՝ մեկ գիշերվա համար (լուսանկարներ, տեսանյութ)
ՖՈՏՈՆա կանանցից մեկ գիշերվա համար 200 հազար դոլար է վերցնում: Եվ նրան վճարում են ոչ թե սեքսի, այլ… ուշադրության համար:

Ճապոնացի տղամարդիկ իրենց լիբիդոյով աչքի չեն ընկնում: Երբ մտածում են շքեղ երիտասարդի մասին, ով իր մարմինը վաճառում է հսկայական գումարներով, ապա երևակայությունը սովորաբար լատինացի մաչո է պատկերում: Ճապոնիայում նույնպես իր թանկարժեք ծառայությունները մատուցողներ կան, մասնավորապես՝ Խիկարու Այզավան:

Նա ինքն իրեն ընկերակցության արքա է անվանում և ասում է, որ իր գործունեության համար անհրաժեշտ հմտությունները ձեռք է բերել հարսանեկան և թաղման բյուրոներում աշխատելիս:

«Մարդիկ քեզ հետ գործարք են կնքում ոչ թե այն պատճառով, որ քո առաջարկած ապրանքը լավն է, այլ այն պատճառով, որ վստահում են քեզ: Ես այժմ ինքնամարքեթինգով եմ զբաղվում, ոչինչ ավելի»:

Իր հաճախորդների հետ հարաբերությունների մասին նա ասում է՝ «հոգեբան, որն այլ առավելություններ էլ ունի»:
Նա շատ ժամանակ է անցկացնում հաճախորդներին սիրահետելու վրա, սակայն այդ դեպքերը պարտադիր չէ, որ սեքսով ավարտվեն:

«Իմ բարձրագույն հեղինակությունը թույլ է տալիս ինձ հետ անցկացրած մեկ երեկոյի համար 200 հազար դոլար խնդրել և ստանալ,- հպարտությամբ ասում է Այզավան: Կանայք ցանկանում են զգացմունքներ ունենալ, սիրահարվածություն զգալ, կիրք. այդ ամենը ես կարող եմ ապահովել»:

Ճակատագրի հեգնանքով երիտասարդի հաճախորդների մեծ մասը գեյշաներ են, ովքեր նրան են դիմում ճապոնական հեղինակավոր ակումբներում տղամարդկանց հետ գումարով շփվելուց հետո: Հաճախորդների մեկ այլ դաս էլ ունևոր կանայք են, ովքեր հնարավորություն ունեն վճարել նրա ժամանակավոր ուշադրության համար:

Բացի նախապես պայմանավորված գումարից՝ Այզավային մեծ թվով թանկարժեք իրեր են նվիրում:
Սակայն կանայք հենց այնպես նվերներ չեն գնում, այլ նախօրոք երիտասարդի հետ ճշտում են, թե ինչ կցանկանար նա ունենալ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



