ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները շարունակում են քննարկել Հարկային օրենսգրքի նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Գրանցվել է 100 պատգամավոր:
Արտահերթ նիստը մեկնարկել է հունիսի 13-ին, որի ընթացքում պատգամավորները քվեարկել են ԱԺ ավարտված նստաշրջանի վերջին քառօրյա նիստի ընթացքում քննարկված հարցերը: Հունիսի 10-ի նիստում խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը:
Այնուհետև պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը: Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում և կշարունակվի հունիսի 14-ի նիստում:
Կառավարության հրավիրած նստաշրջանի օրակարգում ընդգրկված են 42 օրենքի նախագիծ, 7 միջազգային պայմանագիր:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



