Թոխմախի Մհերը կես միլիարդ դրամ է հայտարարագրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2015թ-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ որի՝ պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են ոչ ավել ոչ պակաս 500 միլիոն դրամ:
Պատգամավորի պաշտոն զբաղեցնելը ավելացրել է Սեդրակյանի եմակուտները չորս միլիոն 582 հազար 800 դրամով: Բացի այդ վերջինս նշել է նաեւ 333 միլիոն դրամ շահաբաժին:
Սեդրակյանի կինը՝ Շուշանիկ Աֆյանն էլ աշխատանք չունենալով հանդերձ՝ հայտարարագրել է ութ միլիոն դրամ դրամական միջոցներ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



