26-ամյա աղջիկը վայր է ընկել կվադրոցիկլ վարելիս եւ տեղափոխվել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 4-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացուհի, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է հունիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում մոտոցիկլից ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հունիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքացուհին վնասվածքները ստացել է Վարսեր գյուղում կվադրոցիկլ վարելու ընթացքում վայր ընկնելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



