Ամերիկացին դրախտային ծովածոցի նմանվող սեղաններ է ստեղծում (լուսանկարներ)
ԼԱՅՖTert.am-ը գրում է․
Ամերիկացի Ալեքսանդր Չափելինը ներկայացրել է իր պատրաստած ինքնատիպ սեղանները, որոնք առաջին հայացքից դրախտային գեղեցկության լողափից ու ծովածոցերից վերցված պատկերներ են հիշեցնում:
Ինչպես նշում է boredpanda.com-ը, սուրճի սեղանները, որոնց նայելիս ակամայից զգում ես բյուրեղյա մաքրությամբ արևադարձային ջրերի թարմությունը, պատրաստված են մարմարից:
Հետաքրքրական է, որ փիրուզագույն ծովածոցի էֆեկտը ստանալու համար մասնագետները մարմարի տարբեր հատվածները փորել են ու դրանք լցրել կապույտ խեժով: Խեժը լցվել է հատուկ տեխնիկայով, որպեսզի սեղանի տարբեր հատվածներում այն ունենա տարբեր չափի մգություն: Այդպիսով՝ տպավորություն է ստեղծվում, որ սեղանի մեջ ամփոփված «ծովածոցն» ունի անհամաչափ հատակ` մի տեղ ծանծաղ է, մյուսում`խորը:









1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
4
Երեկ սպանված Արսեն Վարդանյանը երգիչ է․ նոր մանրամասներ արտառոց դեպքից
5
Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչնե...



