Հռոմի Պապը մերժել է Արգենտինայի նախագահի նվիրատվությունը 666 թվի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը մերժել է մեկ այլ հայտնի արգենտինացու՝ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի նվիրատվությունը, քանի որ նրա նվիրաբերած գումարը պարունակում էր 666 թիվը, գրում է The Guardian–ը։
Հաղորդվում է, որ նախագահը 16.666 000 արգենտինական պեսոյի չափով (1.2 մլն դոլար) նվիրատվություն է արել արգենտինական բարեգործական կազմակերպությանը, որին աջակցում է Հռոմի Պապը։
Թերթի տեղեկություններով՝ պոնտիֆիկոսը նամակ է գրել այդ կազմակերպությանը եւ խնդրել է հրաժարվել գումարից։ Ֆրանցիսկոսը հետգրության մեջ գրել է. «Ինձ դուր չի հալիս 666–ը»։
Հաղորդվում է, որ ի սկզբանե դիտորդները գումարի փոխանցումն ընկալել են որպես երկու արգենտինացիների միջեւ հարաբերությունների բարելավման նշան։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



