Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ. Հարություն Մովսիսյան

ԼԱՅՖ

Հունիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր կենսուրախությամբ, ինքնազգացողության վատացման պատճառով դիմեց բժշկի: Բժիշկների անհապաղ ընդունած որոշումը մեկն էր՝ պետք է անմիջապես ստենտավորել սրտի անոթը:

«Նախորդող օրերին կրծքավանդակումս երկու անգամ այրոց և ցավեր զգացի, բայց այդ ամենը կապում էի նրա հետ, որ գուցե անառողջ կամ հին սնունդ եմ օգտագործել, սխալ սննդակարգ ունեմ: Մտածում էի՝ ստամոքսս է ցավում: Հատկապես, որ այդ պահին Աբովյանում էի՝ խնջույքի: Շտապօգնություն եկավ ու ասացին, որ սիրտս լավ վիճակում չի, բայց չհավատացի, վստահ էի, որ ստամոքսի խնդիր է: Բայց քանի որ նույնը կրկնվեց հաջորդ օրը, կասկածեցի… Ցերեկը՝ ժամը 13:00-ին, գնացի բժշկի, ժամը 15:00-ին ինձ արդեն վիրահատում էին, ամեն ինչ այդքան լուրջ էր»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց արդեն իսկ նկարահանման հրապարակում գտնվող Հարություն Մովսիսյանը:

Կարելի է ասել՝ առաջին անգամ դերասանի կյանքը փրկել է կինը, երկրորդ անգամ՝ դուստրը՝ ստիպելով անհապաղ դիմել բժշկի: «Ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման բաներին: Նախորդ անգամ կինս էր ստիպել, այս անգամ էլ աղջիկս լացակումած ինձ գրկեց, ասաց, որ անպայման բժշկի գնամ: Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի: Երախտապարտ եմ աղջկաս, ով ուղղակի փրկեց կյանքս»,-խոստովանեց մեր զրուցակիցը:

Տարիներ առաջ վաստակավոր արտիստը ևս մեկ նմանատիպ վիրահատություն էր տարել. Սրտի անոթները փոխարինվել էին իր մարմնից վերցված 3 երակով, որոնցից մեկն էլ այս անգամ կես սանտիմետրի չափ «լոճվել» էր՝ դառնալով կյանքի հետ անհամատեղելի: «Հենց ստենտը դրեցին, ամեն ինչ անցավ: 3 օր մնացի հիվանդանոցում, կարող էի մեկ օր էլ մնալ, բայց բժիշկների թույլտվությամբ դուրս եկա, քանի որ նկարահանումներս կձախողեի: Բժիշկներին ասացի, որ արդեն լավ եմ, սրտի հետ այլևս խնդիր չունեմ, պարզապես ցուցում տվեցին՝ մոտ 10 օր առավել հանգիստ ռեժիմով աշխատել: Ու, բնականաբար, մնալու եմ իմ հրաշալի բժիշկների հսկողության տակ, որոնց շատ շնորհակալ եմ: Ջանացին, որ ամեն ինչ լավ լինի, կյանքս փրկեն: Վստահեցնում են, որ նման խնդրի առջև այլևս չեմ կանգնի»,-ընդգծեց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝   Aysor.am-ում։

Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցելԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան 26-ամյա գեղեցկության թագուհին մահացել է ավտովթարիցԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան