Թուրքիայում ԵՄ դեսպանը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար, գերմանացի Հանսյորգ Հաբերը հրաժարական է տվել: Ոչ Թուրքայում ԵՄ պատվիրակությունը, ոչ ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը որևէ մեկնաբանություն այս մասին չեն տվել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle լրատվականը:
2016 թվականի մայիսին Հաբերը Թուրքիա-ԵՄ վիզային ռեժիմի վերաբերյալ իր հայտարարության համար կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն` պարզաբանումներ տալու: Էրդողանը քննադատություններ էր հնչեցրել ընթացող գործընթացի վերաբերյալ, ինչին ի պատասխան ԵՄ դեսպանն ասել էր. «Մենք համաձայնության ենք գալիս ոչ թե անհատների, այլ պետությունների հետ»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



