Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի արտաքին պարտքը հասնում է 12 միլիարդ մանաթի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 486,6 մլն մանաթ (7 մլրդ 448,7 մլն դոլար):

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում` նշելով, որ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը հավասար է 21 տոկոսի:

«Պարտքի մեջ ընդգրկված են կառավարության ուղղակի պարտավորությունների ներգրավումով եւ պետական երաշխիքով վարկերի գծով պայմանական պարտավորությունները: Արտաքին պարտքի 82,3 տոկոսը ներգրավված է Համաշխարհային բանկից, Զարգացման ասիական բանկից, Զարգացման իսլամական բանկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, Ճապոնիայի եւ այլ ֆինասական կառույցների հետ համագործակցության միջազգային գործակալությունից: Պարտքի 17,7 տոկոսն ընկնում է տարբեր միջազգային ֆինանսական շուկաներում տեղադրված արժեթղթերի մասնաբաժնին, -հայտնել է Ադրբեջանի ֆիննա խը:

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 478,2 մլն դոլար (5 մլրդ 81,5 մլն մանաթ), ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պետպարտքի հարաբերությունը` 8,6 տոկոս:

Անցյալ տարի նավթի եւ մանաթի գրեթե 100 տոկոսով էժանացման հետեւանքով Ադրբեջանի տնտեսությունը եւ ֆինանսական կառույցները հայտնվել են խորը ճգնաժամում: 

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին:

Թերթի հետ զրույցում տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին այդ առնչությամբ ասել է, որ դա կապված է այն բանի հետ, որ նավթի արտահանումից ստացվող մեծ եկամուտների «հավերժության» վրա վստահ Ադրբեջանի իշխանությունը որոշ նոր խոշոր նախագծերի մասով մեծ պարտավորություններ է ստանձնել:

«Ադրբեջանը «Հարավային գազային միջանցք» նախագծում, իր վրա վերցնելով որոշ մեծ ծախսեր, ցանկացել է եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում առավելություն ստանալ: Մյուս կողմից, այն ժամանակ նավթի արժեքը բարձր էր: Իսկ այժմ նավթից եկամուտները խիստ նվազել են», -նշել է նա:

Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ Ադրբեջանը պարտավորվել է Անդրանատոլիական (TANAP) գազային նախագծում ֆինանսավորել 57 տոկոս, իսկ Անդրադրիատիկ (TAP) գազային նախագծում` 20 տոկոս մասնաբաժինը:

«Ազադլըգ» թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտնել է, որ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ստորագրված պայմանագրերի գծով արտաքին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 28,5 տոկոսը, օգտագործված վարկերի գծով` 19,8 տոկոսը: Ներկայում ստորագրված պայմանագրերի գծով յուրաքանչյուր շնչին ընկնոÕ ² արտաքին պետական պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը եւ կազմել 1030 դոլար:

«Միեւնույն ժամանակ ՀՆԱ-ի` արտարժույթով նոմինալ արժեքի նվազումը խիստ մեծացրել է ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հատուկ կշիռը եւ հասցրել նրա մեկ հինգերորդին: Պետք է նկատի ունենալ, որ այս տարի ՀՆԱ-ն նվազում է տնտեսության մեջ առկա անկման պատճառով, իսկ արտաքին պետական պարտքն արագորեն աճում է: Նման դեպքում տարվա վերջի համար ստորագրված վարկերի գծով արտաքին պետական պարտքերը կգերազանցեն ՀՆԱ-ի մեկ երրորդը, իսկ օգտագործված վարկերի գծով` մեկ չորորդը», -կանխատեսում է նա:

Փորձագետը հավելել է, որ ստորագրված պայմանագրերի համաձայն` արտաքին պետական պարտքի 58,6 տոկոսը կամ 6 մլրդ դոլար մասը Ադրբեջանը պետք է վճարի առաջիկա 10 տարվա ընթացքում:

«Դա նշանակում է, որ արտաքին պետական պարտքը մարելու համար Ադրբեջանն ամեն տարի պետք է 600 մլն դոլար վճարի, այն դեպքում, երբ 2016 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանի բանկերի արտաքին պարտավորությունները կազմել են 5,5 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կոնսոլիդացված պարտքը կազմել է 6,3 մլրդ դոլար», -նշել է նա:

Գուբադ Իբադօղլուն եւս մեկ բացասական կանխատեսում է արել Ադրբեջանի համար: Նրա խոսքով` ներկայում այդ ուղղությամբ առաջացած անհանգստությունը միայն պարտքերի ընդհանուր չափի աճը չէ:

«Անհանգստությունը նաեւ պետական երաշխավորությամբ պարտքերի ոչ արդյունավետ օգտագործման պատճառով է: Արտաքին պարտքի վերադարձը վերջնական արդյունքում ընկնելու է պետական պարտքի վրա: Իսկ դա ավելի է սահմանափակելու առանց այն էլ լարված վիճակում գտնվող պետական բյուջեի ֆինանսավորման հնարավորությունները», -շեշտել է նա:

Միջազգային վարկանիշային Moody`s գործակալության հետազոտությունների համաձայն` Ադրբեջանը հանդիսանում է նավթի ցածր գների պատճառով ամենաշատ նեգատիվ ազդեցության ենթարկված ԱՊՀ անդամ երկիրը:

«Մինչեւ 2016 թվականի վերջը Ադրբեջանում պետական բյուջեի դեֆիցիտի աճը կանխատեսվում է մինչեւ 13 տոկոս, այն դեպքում, երբ 2015 թվականին այն կազմել էր 5 տոկոս: ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերությունը 2014 թվականին աճել էր 11 տոկոսով, 2015 թվականին` 28 տոկոսով: 2016 թվականին սպասվում է մինչեւ 30 տոկոս աճ: Բյուջեի դեֆիցիտը պետք է փակվի ոչ թե նոր փոխառությունների, այլ Ադրբեջանի պետական նավթի հիմնադրամի ակտիվների հաշվին», -հայտարարել է գործակալությունը:               

Moody`s-ը կանխատեսում է, որ ապագայում Ադրբեջանի պարտքային բեռը կմեծանա կախված այն բանի հետ, որ բյուջեի դեֆիցիտի մի մասն, այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի փակել փոխառությունների հաշվին:

Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:

 

«Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը