Այրվել են շուրջ 52.69 հեկտար դաշտեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 11-ին, ժամը 11.30-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության Սյունիքի մարզային տեսչությունից ոստիկանության Սիսիանի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սիսիան-Բնունիս ճանապարհի 17-րդ կմ հատվածում չոր խոտածածկ տարածքներում հրդեհ է առաջացել եւ տարածվել Տոլորս, Բնունիս համայնքների հացահատիկի եւ անասնակերերի դաշտերում, ինչի հետեւանքով այրվել են շուրջ 52.69 հա դաշտեր:
Վնասի չափը պարզվում է:
Հանգամանքները ճշտվում են:
Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



