Կործանված A320-ի ինքնագրիչների որոնումները կշարունակվեն նաեւ ազդանշանի կորչելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիջերկրական ծովում մարտի 19-ին Egypt Air ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի ինքնագրիչների որոնումները կշարունակվեն նույնիսկ այն բանից հետո, երբ դրանց մարտկոցներն սպառվեն, եւ դրանք դադարեն ազդանշան հաղորդել: Այս մասին գրել Է «Ալ Ահրամ» թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ որոնողական բրիգադները «կշարունակեն Միջերկրական ծովում ինքնաթիռի բեկորների, զոհվածների մարմնամասերի եւ «սեւ արկղերի» որոնման աշխատանքը նույնիսկ եթե դրանց հետ ազդանշանները հունիսի 24-ից հետո ընդհատվեն»:
Ավելի վաղ հունիսի 13-ին Եգիպտոսի քննչական հանձնաժողովը նշել Է, որ դա վերջին օրն Է, երբ որոնողները կկարողանան ուղղորոշել ինքնագրիչներից ստացվող ազդանշանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



