Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը քաշել ջուրն է տարել երկու տարեկան երեխային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը քաշել ջուրն է տարել երկու տարեկան երեխային, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Օռլանդո քաղաքում՝Disney's Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվում է Disney World ժամանցային հանրահայտ պարկի տարածքում:
Հիմա փրկարարները շարունակում են փնտրել երեխային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆլորիդայում կոկորդիլոսները հաճախ են դժբախտ պատահարների պատճառ դառնում: Անցած շաբաթ տեղի ոստիկանները նկատել էին մի գիշատիչի, որի երախում մարդու մարմին կար:
Դրանից առաջ էլ էր նմանատիպ դեպք պատահել՝ այն ժամանակ կոկորդիլոսին ու նրա զոհին ձկնորսներն էին գտել ջրափոսում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



