ԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթնաժողովի նախապատրաստմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել որեւէ մեկնաբանությունիÖ եւ չի պատասխանել հանդիպման անցկացման հնարավոր ամսաթվի վերաբերյալ հարցին:
«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղին նվիրված գագաթնաժողովի կազմակերպմանը, եւ մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա՝ հավելելով. «Որքան մենք գիտենք, այն գումարվում է ՌԴ-ի նախաձեռնությամբ: Ուստի դուք պետք է ձեր հարցերը հասցեագրեք Ռուսաստանի իշխանություններին»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



