Ավարտվեց Եվրոպայի շախմատի վետերանների 16-րդ առաջնությունը
ՍՊՈՐՏՀայտնի են դարձել Եվրոպայի վետերանների 16-րդ առաջնության հաղթողները և մրցանակակիրները: «Արմենպրես»-ը, հղում կատարելով Հայաստանի շախմատային ֆեդերացիային, հայտնում է ավարտված առաջնության արդյունքները:
50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվեց Զուրաբ Ստուրուան: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Գեորգի Բագատուրովին, իսկ Ռաֆայել Վահանյանը գրավեց երրորդ տեղը :
50+ վետերան կանանց չեմպիոն հռչակվեց Գալինա Ստրուտինսկայան, Ցիալա Կասոշվիլին դարձավ երկրորդը, իսկ Սվետլանա Մեդնիկովան արժանացավ բրոնզե պարգևին:
65 տարեկանից բարձր տարիքային խմբում Եվրոպայի վետերանների չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վալենտին Բոգդանովը, Վիկտոր Կուպրեյչիկը դարձավ փոխչեմպիոն, իսկ Բենտ Սորենսենը հանգրվանեց երրորդ հորիզոնականում:
65+ կանանց չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նոնա Գափրինդաշվիլին, ով մրցաշարն անցավ առանց պարտության և վաստակեց 6 միավոր: Լյուբով Կուզնեցովան դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Թամար Խմիադաշվիլին եզրափակեց լավագույն եռյակը: