Կոնդում գազի բալոն է բռնկվել. Մեկ մարդ վիրավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 12-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոնդի փողոցի թիվ 75 տանը տեղի է ունեցել գազի բալոնի (20 կգ) արտահոսք` հրդեհի բռնկումով. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ թիվ 163 տան բակում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետեւանքով 1972թ. ծնված Ս. Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել «Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել` 18.12-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարերը` մոտ 2 քմ մակերեսով:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



