Չինաստանում հորդառատ անձրեւներից 5 մարդ է զոհվել, եւս 4-ն անհետ կորել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Գույչժոու նահանգում հորդառատ անձրեւներից պատճառով սողանքներ եւ հեղեղումներ են տեղի ունեցել։ «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 5 մարդ, եւս 4-ն անհետ կորել են։
Ձինպին գավառում մեկ օրում ավելի քան 200 մմ տեղում է թափվել։ Որոշ շրջաններում կաթվածահար է եղել երթեւեկությունը, կան էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ։ Ավերվել է մի քանի բնակելի տուն։
Փրկարարներն աշխատում են առավել տուժած շրջաններում։ Իշխանությունները պարզում են վնասի չափը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



